Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտը կարող է ներկայացնել մեկ ամսից, հաջորդ տարի, դա կախված է բազմաթիվ գործոններից, Deutsche Welle–ի հետ հարցազրույցում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանն ընդունել է Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը:
«Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել։ Դա գուցե հաջորդ ամիս լինի, գուցե հաջորդ տարի: Միաժամանակ ինչպես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է»,– շեշտել է Միրզոյանը՝ հավելելով, որ Երևանն ու Բրյուսելը բավականին սերտորեն աշխատում են:
Արտգործնախարարն ասել է, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն բանակցություններ են վարում մի քանի նոր փաստաթղթերի շուրջ:
«Մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են ավելի առաջ գնալ», - շեշտել է նա: