Մատչելիության հղումներ

ԵՄ դիտորդներն արձանագրել են Խոզնավարում երկու կրակոցների հետևանքները


ԵՄ դիտորդական առաքելությունը 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը, նշված է առաքելության X-ում արված գրառման մեջ:

«Զատկի հանգստյան օրերին Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը։ Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքը. [կրակոցները] հնարավոր է՝ արձակվել են տեղանքում առկա ադրբեջանական դիրքերից», - նշել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը՝ ընդգծել, որ հնարավոր է:

Մարտի 31-ից սկսած երեք անգամ, այդ թվում՝ նախօրեին, հայկական կողմը հաղորդել է Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին՝ Բաքվին կոչ անելով հետաքննել այդ փաստերը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մեկ շաբաթ առաջ հերքելով, թե կրակ են բացել Խնածախի մշակույթի տան ուղղությամբ, պնդել էր, թե «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա»:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG