Մատչելիության հղումներ

«ԵՄ առաքելությունը հավատարիմ կմնա տարածաշրջանում խաղաղությանը»․այսօր առաքելության նոր մանդատի առաջին օրն է


ԵՄ դիտորդները Հայաստանում, 2023թ․
ԵՄ դիտորդները Հայաստանում, 2023թ․

ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարում է՝ կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը։

«ԵՄ դիտորդական առաքելության նոր մանդատի առաջին օրը հպարտությամբ հաստատում ենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և կշարունակի պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում», - ասված է առաքելության X-ի էջում։

Եվրամիության երկրների դեսպանները հունվարի 29-ին Բրյուսելում հավանություն տվեցին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող:

ԵՄ 100 դիտորդներ Հայաստան էին ժամանել 2 տարի առաջ՝ 2023-ի փետրվարի 20-ին։ Առաքելության այդ ժամկետն այսօր լրանում էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG