Մատչելիության հղումներ

ԵՄ առաջնորդները հավանություն տվեցին պաշտպանական ծախսերի ավելացմանը


Բրյուսել, 6-ը մարտի, 2025թ․
Բրյուսել, 6-ը մարտի, 2025թ․

ԵՄ առաջնորդները, նախօրեին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում, հավանություն են տվել ռազմական ծախսերը կտրուկ ավելացնելու ծրագրերին և հաստատել աջակցությունն Ուկրաինային։

«Եվրոպան պետք է դառնա ավելի ինքնուրույն, ավելի պատասխանատու իր պաշտպանության համար և ավելի լավ պատրաստված՝ դիմակայելու մարտահրավերներն ու սպառնալիքները», - ասված է խորհրդի եզրակացությունում։

ԵՄ առաջնորդները նաև աջակցություն են հայտնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացված REARM Europe ծրագրին, որը պաշտպանական կարիքների համար նախատեսում է մինչև 800 միլիարդ եվրոյի հատկացում։

Ընդգծելով «պաշտպանության ծախսերի զգալի ավելացման» անհրաժեշտությունը՝ ԵՄ-ն փաստաթղթում կոչ է արվում ամրապնդել ռազմական կարողությունները՝ «Ռուսաստանի և Բելառուսի հավանական սպառնալիքների» դեպքում:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ «հիմա պետք է մանրամասները մշակել»: Սա ենթադրում է, որ չնայած եվրոպացի պաշտոնյաների լավատեսական հռետորաբանությանը, մանրամասների մեծ մասը դեռևս մշակված չէ, և նախագծի գործարկման շուրջ հնարավոր է դեռ հարցեր առաջանան։

ԵՄ 26 առաջնորդներ հաստատել են նաև Ուկրաինայի վերաբերյալ եզրակացությունը, որը, ըստ "Европейской правды"-ի զրուցակցի, կհրապարակվի հայտարարության տեքստի ձևաչափով՝ կցված Եվրոպական խորհրդի եզրակացություններին։ Հունգարիան հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը։

Նիստին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի անվտանգությանն առնչվող ցանկացած հարց պետք է լուծվի Կիևի մասնակցությամբ, ինչպես և ԵՄ անվտանգության հետ կապված ցանկացած խնդիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG