Մատչելիության հղումներ

Եկեղեցու բարենորոգման խորհուրդը կոչ է արել չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու Մայր Աթոռի որոշումը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը միացած արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, Երևան, 4-ը հունվարի, 2026թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը միացած արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, Երևան, 4-ը հունվարի, 2026թ.

Կաթողիկոսի հեռացումը պահանջող՝ եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդը, որի կազմում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կոչ է արել չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու Մայր Աթոռի որոշումը:

Խորհուրդը հայտարարել է, որ վարչապետին միացած բարձրաստիճան հոգևորականներից որևէ մեկը չի մասնակցելու Ավստրիայում նախատեսված ժողովին, մյուս եպիսկոպոսներին էլ հորդորել է հետևել նրանց օրինակին: Պնդել են, որ արտերկրում ժողով անցկացնելու որոշումը կայացրած Գերագույն հոգևոր խորհուրդն անվավեր կառույց է, քանի որ դրա լիազորությունների ժամկետն ավարտված է, բացի այդ, կարծում են, որ չի պատճառաբանվել՝ ինչու է եպիսկոպոսների հավաքն անցկացվում ոչ թե «իր անկախությունն ամրապնդող Հայաստանի Հանրապետության պայմաններում Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում»:

Մայր Աթոռից երեկ բացատրել էին, որ «եկեղեցու դեմ սանձազերծած արշավն ու եկեղեցականների նկատմամբ հնարավոր ճնշումները նկատի առնելով են որոշել հավաքն Ավստրիայում անցկացնել»:

Եպիսկոպոսաց ժողովը նախագահում է Ամենայն Հայոց կաթողիկոսը, դրան մասնակցում են Հայ Առաքելական եկեղեցու բոլոր եպիսկոպոսները:

Այսօր չեղարկման կոչ անող Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն «Ազատության» հետ զրույցում դեռ երեկ իր մասնակցությունը չէր բացառել, ասել էր՝ մտածում է:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG