Մատչելիության հղումներ

Եղիշե Մելիքյան. Իռլանդիայի դեմ խաղում ունենք ծրագիր, կաշխատի, թե ոչ՝ վաղը կտեսնենք


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, 5 սեպտեմբերի, 2025 թ.
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, 5 սեպտեմբերի, 2025 թ.

Աշխարհի 2026 թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երկրորդ տուրում վաղը՝ սեպտեմբերի 9-ին, Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ: Խաղից առաջ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ասաց.

Իռլանդիան ուժեղ թիմ է մեզ համար, բայց հաղթելն ավելի իրատեսական է

Պետք է մեծ ցանկության, մեծ աշխատանքի դեպքում կարող է մեզ ստացվել: Հաղթելու հնարավորությունը շատ է, բայց դժվարություն մենք կունենանք վաղը, քանի որ լուրջ մրցակից է: Իրենց հետ էլ է դժվար լինելու, պետք է լավ պատրաստվել:

Իռլանդիան ունի ուժեղ կողմեր, որոնք մեզ համար դժվարություն կստեղծեն, բայց մենք կարող ենք խաղալ այն ֆուտբոլը, որն իրենց համար դժվարություն կստեղծի: Մենք ունենք այդ պլանը, թե ինչպես կարող ենք խաղալ իրենց հետ: Կաշխատի, թե չի աշխատի, դա վաղն արդեն կտեսնենք:

Վերլուծել ենք սխալները

Պորտուգալիայի հետ խաղից հետո վերլուծել ենք սխալները, թե ինչու մենք այդպես գոլեր ընդունեցինք: Դա, վստահ եմ, այն է, որ ես չեմ ունեցել ժամանակ աշխատելու: Ժամանակ է պետք կառուցելու այնպիսի թիմ, որ դու ես ուզում: Մարդիկ տարիներ են ուզում, բայց ես կես տարի կամ մաքսիմում մեկ տարի եմ ուզում: Տեսնելով մեր ֆուտբոլիստների որակները, այդքան ժամանակը բավարար է: Եթե սկսում ես 0-ից, կարող է այդ ժամանակը բավարար չլինի: բայց ես տեսնում եմ թիմ, այս թիմի հետ պարզապես աշխատանք է պետք տանել:

Որքանով է թիմը պատրաստ մրցակցի կողմից անակնկալների

Մենք պատրաստվել ենք այդ թիմի դեմ, այդ հավաքականի դեմ, ունենք մեր պլանը, - լրագրողների հետ զրույցում ասաց Եղիշե Մելիքյանը:


Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG