Բաքվի Խաթայի շրջանի դատարանի վճռով 3 ամիս 20 օր ժամկետով կալանավորվել է տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեին, ով ներգրավված է Abzas Media անկախ հրատարակության գործով: Դրա մի խումբ աշխատակիցներ մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում արժույթի մաքսանենգության համար (ԱՀ ՔՕ 206.3.2 հոդված):
Մեհրալիզադեին նույնպես մեղադրանք է առաջադրվել արտարժույթի մաքսանենգության հոդվածով: Նա դատարանում հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ գործնական կապեր չունի Abzas Media հրատարակության հետ։
Մեհրալիզադեի կնոջ՝ Ներգիզ Մուջերովայի խոսքով, տնտեսագետը ձերբակալվել է մայիսի 30-ին, անվտանգության ուժերը խուզարկություն են անցկացրել նրանց բնակարանում, ընթացքում առգրավվել են հեռախոսները և ձերբակալության ժամանակ կոպիտ ուժ են գործադրել ամուսնու նկատմամբ, իսկ բնակարանից դուրս հանելուց՝ պարկ են հագցրել նրա գլխին:
Ավելի վաղ արժույթի մաքսանենգության գործով դատարանը ձերբակալել է Abzas Media-ի վեց աշխատակիցների՝ հրատարակության տնօրեն Ուլվի Հասանլիին, նրա տեղակալ Մագոմեդ Կեկալովին, գլխավոր խմբագիր Սևիջ Վագիֆգիզիին, թղթակիցներ Նարգիզ Աբսալամովային և Էլնարա Գասիմովային, ինչպես նաև հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալային։
Հետագայում կալանավորվել և ձերբակալվել են «Կանալ 13» անկախ ինտերնետային հեռուստաալիքի երեք աշխատակիցներ։ 2023 թվականի նոյեմբերի վերջին Abzas Media գրասենյակում խուզարկություն է իրականացվել, որի արդյունքում, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է 40 հազար եվրո, ինչի հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել արտարժույթի մաքսանենգության հոդվածով: