Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար տնտեսական առումով ձեռնտու կառույց է, այն լքելու միտում չկա. ԱԺ նախագահ


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին տնտեսական առումով ձեռնտու կառույց է, և հայկական կողմը որևիցե միտում չունի այն լքելու, այսօր խորհրդարանում նման հայտարարություն արեց Ազգային ժողովի խոսնակը: Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, թե հայկական կողմը տնտեսական այդ կառույցում համագործակցությունը շարունակելու ցանկություն ունի:

Մոսկվայից ԵԱՏՄ-Հայաստան համագործակցությանը վերջին շրջանում պարբերաբար են անդրադառնում՝ համարելով, որ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մասին օրինագծին Կառավարության դրական եզրակացությունը ԵԱՏՄ-ն լքելու առաջին քայլն է:

«Եվրամիությանն անդամակցության մեկնարկի մասին օրենսդրական նախաձեռնությունը ժողովրդի կամքն է, մենք ԱԺ-ում նախագիծը կքննարկենք և որոշում կկայացնենք: Չեմ կարծում, որ ռուսական կողմը դրա հետ կապված պետք է մտահոգություն ունենա, և չեմ կարծում, որ որևէ կերպ համատեղելը, համագործակցելը կարող է խնդիր առաջացնել: Եթե իրենց համար դա խնդիր է, ես կարծում եմ՝ չկա այդպիսի խնդիր, որ Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարող քննարկել և որոշում կայացնել», - մանրամասնեց Ալեն Սիմոնյանը՝ չբացառելով անգամ, որ խորհրդարանում արևմտամետների նախագծին դեմ կքվեարկեն:

«Ամեն ինչ հնարավոր է, չենք քննարկել, առանց քննարկելու ո՞նց ասեմ: Եղել են նախագծեր, որ Կառավարությունը դրական եզրակացության արժանացրած լինի, բայց խորհրդարանը դեմ քվեարկի», - հավելեց ԱԺ նախագահը:

XS
SM
MD
LG