Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցած ձնահյուս, մեկ քաղաքացի անհետ կորած է, հայտնում է Հայաստանի ՆԳՆ-ն:
Ըստ հաղորդագրության՝ մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս. 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավել են 51 փրկարարկան ծառայող և երկու ուղղաթիռ։
Նախնական տվյալներով՝ 8 լեռնագնացներ (Իսպանիայի քաղաքացիներ) փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ, այնուհետև վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհայտ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։