Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ու որդին


Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ու նրա որդին:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ նախկին քաղաքապետը մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նրա որդին՝ հորն օժանդակելու համար:

«Ազատության» տեղեկություններով քրեական վարույթն առնչվում է Վարուժան Ներսիսյանի պաշտոնավարման ժամանակ՝ 1999-2011 թվականներին համայնքային հողերի ապօրիի օտարմանը և աճուրդների կազմակերպմանը:

Հայտնի չէ՝ ինչ չափի տարածքների մասին է խոսքը, բայց դրանք, ըստ մեր տվյալների, նախկին համայնքապետի ընտանիքին են անցել:

Վարուժան Ներսիսյանն Իջևանում պաշտոնը թողնելուց հետո ակտիվ գործունեությամբ աչքի չի ընկել, բայց հայտնի է, որ մեծ թվով շենք-շինություններ ունի, այդ թվում՝ քաղաքի կենտրոնի նախկին Ունիվերսամի շենքը, նախկին մանկապարտեզներ ու այլ շինություններ: Նախկին քաղաքապետը քաղաքական ակտիվություն է ցուցաբերել միայն Տավուշի մարզում սահմանազատման ընթացքում տեղի ունեցող ցույցերի ժամանակ: Այլ գործունեությամբ հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG