Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Կուրսկի մարզի նախկին նահանգապետը. ռուսաստանյան լրատվամիջոցներ


Ձերբակալվել է Կուրսկի մարզի նախկին նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը։ Այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով իրավապահ կառույցներում իրենց աղբյուրներին։

Լուրը պաշտոնապես դեռևս չի հաստատվել, նաև հայտնի չէ ձերբակալության պատճառը։ Լրատվամիջոցները ենթադրում են, որ ձերբակալությունը կարող է կապված լինել ռուս-ուկրաինական սահմանին ամրաշինությունների կառուցման ժամանակ խոշոր չափերի յուրացումների գործի հետ։

Կուրսկի մարզի մի մասը 2024 թվականի օգոստոսից գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ։

Սմիրնովը հրաժարական է տվել անցած տարվա դեկտեմբերին։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG