Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական գլխավոր հակառակորդ Էքրեմ Իմամօղլուին, հաղում է AFP-ն։
Նշվում է, որ նախքան ձերբակալությունը, ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել նրա բնակարանում։ Ստաբուլի քաղաքապետն այս պահին ոստիկանական բաժանմունքում է։
Ավելի վաղ Իմամօղլուն տեսաուղերձ էր հրապարակել՝ նշելով, որ ոստիկանությունը «փորձում է յուրացնել ազգի կամքը»։
«Մենք կանգնած ենք մեծ բռնապետության առաջ, բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ես չեմ հանձնվելու», - ասել է նա տեսաուղերձում։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվել է «հանցավոր կազմակերպություն ստեղծելու» մեղադրանքով։
CNN Turk-ը նշում է, որ այս գործով ավելի քան 100 մարդու ձերբակալելու օրդեր է տրվել։ Ըստ Sabah-ի՝ նաև մի քանի լրագրողների ու գործարարների ձերբակալություններ են սպասվում։
Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետն է 2019-ի մարտից։