Մատչելիության հղումներ

Ձերբակալություններ Գյումրիում, իրավապահները ձայնագրություն են հրապարակել

Գյումրի, արխիվ
Գյումրի, արխիվ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «մի խումբ անդամներ, ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր»:

Կոմիտեն նաև հրապարակել է ձայնագրություն: Հաղորդվում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի խումբ անձինք:

Նախօրեին էլ Հակակոռուպցիոն կոմտեից հայտնեցին, թե ԲՀԿ ներկայացուցիչները ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Տավուշի մարզի մի շարք ընտրողների ընտրակաշառք են տվել: Հարուցվել է վարույթ, մի քանի մարդ է ձերբակալվել, թե քանիսը, չեն հայտնել:

«Բարգավաճ Հայաստանից» հայտնում են. «Ակնհայտ է, որ ԲՀԿ-ի դեմ սկսված արշավը որևէ իրավական կամ արդարադատական գործընթացի հետ կապ չունի։ Սա բացառապես քաղաքական նպատակ հետապնդող ակցիա է, որի հիմնական նպատակը վախի մթնոլորտ ձևավորելն է, ընդդիմադիր ուժերի ակտիվությունը սահմանափակելը և նորմալ նախընտրական արշավը ջարդելու բացահայտ փորձ»:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG