Մատչելիության հղումներ

Դրոնի հարվածից Կիևում երկու վիրավոր կա


Ուկրաինա - Հակաօդային պաշտպանությունը Կիևի երկնքում անօդաչու թռչող սարք է ոչնչացնում, արխիվ
Ուկրաինա - Հակաօդային պաշտպանությունը Կիևի երկնքում անօդաչու թռչող սարք է ոչնչացնում, արխիվ

Այսօր վաղ առավոտյան ռուսական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Կիևում երկու մարդ է վիրավորվել, նաև վնասվել է շինություն, հայտնում է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը 89 դրոն է արձակել երկրի տարբեր շրջանների ուղղությամբ, ըստ հաղորդագրության՝ խոցվել է միայն 36-ը։

Ռուսական կողմն, իր հերթին, հայտնում է ուկրաինական ուժերի կողմից դրոններով հարձակման մասին՝ Ռոստովի մարզում և Ղրիմի Սևաստոպոլ նավահանգստի մոտ: Հետևանքների մասին չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG