Երևանում փետրվարից 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ: Սա գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում, ֆեյսբուքյան տեսանյութում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ներկայումս մեկ ուղևորության արժեքը 100 դրամ է:
Նա նշեց, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը ամեն տարի կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով և միայն շարունակվող բարեխումների պայմաններում:
Բացի այդ, նախատեսվում է հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարեցնել ևս մեկ ամսով:
Քաղաքապետն ավելի վաղ հայտարարել էր, որ հետ քայլ չի լինի: Հանրային տրանսպորտը նոր՝ ավելի բարձր սակագներով կսկսի գործել հաշված օրեր անց՝ փետրվարի 1-ից։ Քաղաքապետարանը փետրվարից նոր սակագներ էր առաջարկել՝ փաթեթներ 300-ից մինչև տարեկան 90 հազար դրամ արժողությամբ:
Ընդդիմադիրները, սակայն, շարունակ պնդում են, որ 100 դրամ արժեքը մեկ ուղևորության համար պետք է պահպանվի: Այս որոշումից հետո էլ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ կոչ է անում բոյկոտել, հայտարարել է, որ 100 դրամ արժեքը պետք է պահպանվի: