Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել


Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ՝ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին։ Լուրը հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հակաօդային պաշտպանության հնարավորությունները, «համաձայնության ենք եկել, որ կաշխատենք երկնքի պաշտպանությունը բարձրացնելու ուղղությամբ»: Զելենսկին ընդգծել է, որ զրույցը շատ կարևոր և օգտակար էր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հեռախոսազրույց էր ունեցել նաև ռուս պաշտոնակցի հետ, որից հետո հայտարարել է, թե դրա արդյունքում առաջընթաց չի արձանագրվել Ուկրաինայում պատերազմի հարցում:

Կրեմլն իր հերթին փոխանցել է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Պուտինը հայտարարել է՝ Մոսկվան չի պատրաստվում նահանջել Ուկրաինայում իր նպատակներից, սակայն դեռ հետաքրքրված է հակամարտության բանակցային կարգավորմամբ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG