Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և օտարերկրյա պետությունների հետ ներդրումային ու տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի կարծիքով՝ Եվրամիությունն այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին նախաձեռնություն կցուցաբերի Ռուսաստանի հետ տնտեսական պայմանագրերի վերականգնման ուղղությամբ։
«Մենք կարծում ենք, որ այժմ վճռորոշ պահ է։ Իմ կանխատեսմամբ՝ հուլիս-օգոստոս ամիսներին Եվրամիությունում իրավիճակը կբարդանա։ Նրանք դեռ ամբողջությամբ չեն պատկերացնում՝ ինչ մարտահրավերների կբախվեն այդ ամիսներին», - հայտարարել է Դմիտրիևը, հավելելով՝ Ռուսաստանը կշարունակի փոխգործակցությունը արևմտյան երկրների հետ՝ իր համար շահավետ պայմաններով։