95-ամյա ամերիկացի դերասան Ջին Հեքմանին և նրա 64-ամյա կնոջը՝ դաշնակահար Բեթսի Արակավային տանը մահացած են հայտնաբերել։
Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ, հաղորդում են իրավապահները։
Ջին Հեքմանը ավելի քան 60 տարվա կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում, իր կարիերայի ընթացքում երկու «Օսկար» է ստացել։
Իր վերջին նշանակալից դերը եղել է «Բարի գալուստ Մուսպորտ» կատակերգությունում։