Մատչելիության հղումներ

Դատախազությունը նախկին նախարար Վարդան Այվազյանից պահանջում է բռնագանձել շուրջ 20 մլրդ դրամ, գույքեր


Գլխավոր դատախազությունը պահանջում է Հանրապետական նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից բռնագանձել շուրջ 20 մլրդ դրամ, անշարժ և շարժական գույքեր։

Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 23-ին վարույթ է ընդունել դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ըստ այդմ, պահանջ է ներկայացվել դատարանին նախկին նախարար Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից բացի վերանշյալ գումարը բռնագանձել 3 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր և բաժնետոմսեր, 2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG