Մատչելիության հղումներ

Դավութօղլու․ «Գազան պետք է միացնել Թուրքիային»


Թուրքիայի նախկին վարչապետ և նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու, արխիվ
Թուրքիայի նախկին վարչապետ և նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու, արխիվ

Թուրքիայի նախկին վարչապետ, նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, մեկնաբանելով Գազայի հատվածին վերաբերող Դոնալդ Թրամփի ծրագիրը, առաջարկել է պաղեստինցիներով բնակեցված այդ շրջանը միացնել Թուրքիային։

«Վերջին պետությունը, որի օրինական տիրապետության տակ են եղել Գազայի բնակիչները, Օսմանյան կայսրությունն էր, իսկ մենք այդ կայսրության օրինական իրավահաջորդն ենք։ Թող Գազայի բնակիչները հանրաքվե կազմակերպեն և որպես ինքնավար շրջան միանան Թուրքիայի Հանրապետությանը», - հայտարարել է Դավութօղլուն՝ պնդելով, որ Գազան այդ կարգավիճակը կարող է պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել անկախ պաղեստինյան պետությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախկին մերձավոր զինակից Դավութօղլուն 2009-2014 թվականներին զբաղեցրել է ԱԳ նախարարի, 2014-2016 թվականներին՝ վարչապետի պաշտոնները։ Այժմ նա ղեկավարում է ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Ապագայի կուսակցությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG