Մատչելիության հղումներ

Դատարանը ժամանակավորապես արգելել է Թրամփի վարչակազմին Ազգային գվարդիայի ուժեր ուղարկել Օրեգոն նահանգ


ԱՄՆ դատարանը ժամանակավորապես արգելել է Դոնալդ Թրամփի վարչակազմին Ազգային գվարդիայի ուժեր ուղարկել Օրեգոն նահանգ։

Նույն դատավորը, որին, ի դեպ, հենց նախագահ Թրամփն է նշանակել իր պաշտոնավորման առաջին շրջանում, մեկ օր առաջ արգելել էր Օրեգոն նահանգի ուժերն օգտագործել։ Այդ որոշումից հետո վարչակազմը մոբիլիզացրեց Կալիֆորնիայում գտնվող զորքերը Օրեգոնի Փորթլենդ քաղաք ուղարկելու համար. «Ինչպես կարող է Կալիֆորնիայից Ազգային գվարդիայի տեղակայումը ուղիղ հակասության մեջ չմտնել իմ երեկվա որոշման հետ»,- հարցրել է դատավորը։

Նախագահ Թրամփը որոշել է նահանգի ամենամեծ քաղաք՝ Փորթլենդ ուժեր տեղակայել տեղի ներգաղթի կենտրոնում շարունակվող ցույցերի ֆոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG