Մատչելիության հղումներ

«Դատարանը միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին». Մայր Աթոռ


Մայր Աթոռն անդրադարձել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշմանը, նշելով, որ այն եղել է «օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել է. «Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին՝ ստանձնելով եկեղեցականների և Եկեղեցուն աջակցող անձանց նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարություն»։

Մայր Աթոռը վերստին հայտարարել է. «Հարկ է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը, և անհապաղ ազատ արձակել ինչպես Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այնպես և կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG