Դաժան ծեծի հետևանքով մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի գործով այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազ Արամ Եդիգարյանը միջնորդեց մեղավոր ճանաչել մեղադրվող 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին և պահանջեց 8 տարվա ազատազրկման դատապարտել:
Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
Ջուլիետա Ղուկասյանը հարձակման ու դաժան ծեծի էր ենթարկվել 2018 թվականի դեկտեմբերին՝ աշխատանքի գնալու ճանապարհին, տնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին: