Մատչելիության հղումներ

Դատախազությունը Կճոյանին առնչվող հնարավոր քրգործերի վերաբերյալ հրաժարվում է տեղեկություն տրամադրել


Գլխավոր դատախազությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող հնարավոր քրեական գործերի հետ կապված տեղեկատվություն չի տրամադրում՝ նշելով. «նախաքննության շահերից ելնելով տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել»:

«Ազատությունը» գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելու, թե ՀՀ քննչական մարմիններում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող ինչ քրեական վարույթներ կան նախաձեռնված, քրեական օրենսգրքի ինչ հոդվածներով, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը դատավարական ինչ կարգավիճակ ունի»:

Այս հարցերից ոչ մեկին Գլխավոր դատախազությունը չի պատասխանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG