Գլխավոր դատախազությունը բողոքարկելու է պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի արդարացման վճիռը, «Ազատությանը» հայտնել են կառույցից:
Ալեքսանյանի փաստաբան Աբգար Պողոսյանն այսօր ավելի վաղ հայտնել է, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն արդարացրել է ԱԳՆ աշխատացին:
Ըստ փաստաբանի՝ իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են շրջանառության մեջ դրվել։
ԱԳՆ աշխատակցի նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել 2025 թվականի ամռանը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա։ Վարույթը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն և 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն):