Մատչելիության հղումներ

Դանիան պնդում է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարն իրենց անունից բանակցելու իրավունք չունի


Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պաուլսեն, արխիվ
Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պաուլսեն, արխիվ

Դանիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գրենլանդիայի հարցում Կոպենհագենի անունից բանակցելու որևէ լիազորություն չունի։ Այս մասին այսօր X-ի իր օգտահաշվում գրել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պաուլսենը՝ մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի և ԱՄՆ նախագահի միջև երեկ երեկոյան կայացած բանակցությունները։

«Մեր կարմիր գծերը շատ հստակ են։ Մեր թագավորության որևէ հատվածի հանդեպ ինքնիշխանությունից հրաժարվել չենք պատրաստվում», - ընդգծել է դանիացի նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG