Մատչելիության հղումներ

Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը


Արխիվ
Արխիվ

Մեկ ամիս տևած դադարից հետո Դամասկոսի միջազգային օդանավակայանն այսօր վերսկսել է աշխատանքը։ Առավոտյան օդանավակայանում վայրէջք է կատարել Qatar Airways ավիաընկերության Դոհա-Դամասկոս չվերթն իրականացնող ինքնաթիռը։

Այսօր Դամասկոսում վայրէջք է կատարել նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադից ժամանած բեռնատար օդանավը։ Առաջիկա ժամերին կվերսկվեն չվերթները նաև Դուբայի և Շարջայի ուղղություններով։

Դամասկոսի օդանավակայանը առայժմ երկրում գործող չորս միջազգային ավիահանգույցներից միակն է, որ վերսկսել է բնականոն աշխատանքը։ Հալեպի, Լաթաքիայի և Ղամիշլիի օդանավակայանները առայժմ փակ են։

XS
SM
MD
LG