Մատչելիության հղումներ

Daily Mail. «Վաշինգտոնը Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի կարող է առաջարկել 1 միլիոն դոլար»


«Վաշինգտոնը Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի կարող է առաջարկել մեկական միլիոն դոլար, եթե նրանք քվեարկեն Միացյալ Նահանգներին միանալու օգտին», - սեփական աղբյուրները վկայակոչելով՝ այսօր գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ քննարկվող տարբերակներից ևս մեկը տարածքային մասնակի զիջումներն են։

«ՆԱՏՕ-ի բարձրաստիճան սպաները նախորդ գիշեր քննարկում էին նաև Գրենլանդիայի տարածքի մի մասը Միացյալ Նահանգներին ռազմակայանների ստեղծման նպատակով զիջելու տարբերակը», - գրում է Daily Mail-ը՝ ընդգծելով, որ այս ծրագրի հիմքում դրված է Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմակայանների գործունեությունը սկզբունքները:

Դրանց համաձայն կղզու այն հատվածները, որտեղ տեղակայված են ռազմակայանները, Մեծ Բրիտանիայի ինքնիշխան տարածք են համարվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG