Այսօր Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) գրասենյակը Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքները վերացնելու որոշում է կայացրել ու այն ուղարկել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին՝ կատարման:
Դա նշանակում է, որ ավագանին պետք է տասն օրվա ընթացքում համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ հրավիրի և երկշաբաթյա ժամկետում ղեկավար ընտրի: Եթե չհաջողվի դա իրականացնել, ապա արդեն չորս տարի ընտրովի ղեկավար չունեցող Վանաձորի ավագանին կցրվի և արտահերթ ընտրություններ կնշանակվեն:
Անցած շաբաթ ԴԱՀԿ էր դիմել Վանաձորի ավագանու մեկ անդամից բաղկացած «Հայրենիք» խմբակցությունը, պահանջել դեռ երկու տարի առաջ վճռաբեկ դատարանի կայացրած որոշման հիման վրա կարճելու վարույթն ու ավագանուն հնարավորություն տալու համայնքի ղեկավար ընտրել: