Մատչելիության հղումներ

Դա շքեղ կլիներ. Մակրոնն անդրադարձել է Չարլզ III-ի կատակին

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը սոցիալական ցանցերում կատակով արձագանքել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի հումորային դիտարկմանը, որը հնչել էր Սպիտակ տանը կազմակերպված ընթրիքի ժամանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։

Իր ելույթում Չարլզը, դիմելով Թրամփին, ասել է․ «Պարոն նախագահ, Դուք վերջերս նշեցիք, որ եթե չլինեին Միացյալ Նահանգները, եվրոպական երկրներն այսօր գերմաներեն կխոսեին։ Համարձակվեմ ասել՝ եթե չլինեինք մենք, Դուք այսօր ֆրանսերեն կխոսեիք»։

Այս խոսքերից հետո դահլիճում ծիծաղ ու ծափահարություններ էին։
Կատակը վերաբերում էր 18-րդ դարի Յոթամյա պատերազմին, որտեղ Ֆրանսիան պարտվեց, իսկ Մեծ Բրիտանիան զգալի տարածքային ձեռքբերումներ ունեցավ Հյուսիսային Ամերիկայում։

Մակրոնն այսօր սոցիալական հարթակներում հրապարակել է Չարլզի կատակի տեսանյութը՝ կից գրելով․ «Դա շքեղ կլիներ»։

Չարլզը ԱՄՆ-ում է քառօրյա պետական այցով:

XS
SM
MD
LG