Մատչելիության հղումներ

Չնայած հրադադարին՝ Գազայի հատվածում երկու պաղեստինցի է սպանվել


Իսրայելական զրահամեքենան անցնում է ավերված Գազայի սահմանի երկայնքով, սեպտեմբեր, 2025թ.
Իսրայելական զրահամեքենան անցնում է ավերված Գազայի սահմանի երկայնքով, սեպտեմբեր, 2025թ.

Չնայած հրադադարի շուրջ պայմանավորվածություններին՝ այսօր Գազայի հատվածում երկու պաղեստինցի է սպանվել, հայտնում է DPA լրատվական գործակալությունը` վկայակոչելով տեղում աշխատող բժիշկներին։

Լրատվամիջոցի փոխանցմամբ` պաղեստինցիները զոհվել են Գազա քաղաքի արևելքում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով։

Իսրայելցի զինվորականները պնդել են, որ կրակ են բացել «սպառնալիքը կանխելու համար»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG