Չինաստանը հայտարարել է Թայվանի շրջակա ջրերում և օդային տարածքում լայնածավալ զորավարժությունների մեկնարկի մասին՝ «Շանդուն» ավիակիրների ներգրավմամբ, փոխանցում է AFP-ն։
Թայվանի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 19 չինական ռազմանավ են տեսել Թայվանի մերձակա ջրերում: Վարժանքները վերահսկելու համար Թայվանը հատուկ արձագանքման խումբ է ստեղծել։
Պեկինը հայտարարել է, որ զորավարժությունները «լուրջ նախազգուշացում» են՝ ցույց տալու Թայվանի անկախության ջանքերը «զսպելու» փորձերը։
Երկու շաբաթ առաջ Չինաստանը ևս մեկ խոշոր զորավարժություն է անցկացրել Թայվանի մոտ՝ ռազմանավերի և անօդաչու սարքերի ներգրավմամբ։ Թայվանը բազմիցս հայտարարել է, որ չինական բանակը կարող է ռազմական զորավարժությունների քողի ներքո ներխուժել կղզի։
Չինաստանի իշխանությունները կղզին անջատված նահանգ են համարում, որը վաղ թե ուշ Չինաստանի կազմ պետք է վերադառնա։ Թայվանցիներն իրենց որպես առանձին ժողովուրդ են բնորոշում, կղզին էլ՝ առանձին երկիր։