Մատչելիության հղումներ

Չինաստանի նախագահը Փարիզում բանակցում է Ֆրանսիայի նախագահի և Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Փարիզում բանակցում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

«Միջազգային իրավիճակն ակհայտորեն պահանջում է Եվրոպա-Չինաստան երկխոսություն առավել քան երբևէ։ Մենք գտնվում ենք մեր պատմության շրջադարձային փուլում, որտեղ պահանջվում է հաղթահարել կառուցվածքային դժվարությունները, որոնց մենք բախվել ենք, ներառյալ՝ տնտեսական առևտուրը, որտեղ պարտավոր ենք ապահովել հավասար պայմաններ բոլորի համար», - մինչև առանձնազրույցը հանդիպման բաց մասում ասել է Մակրոնը։

Սի Ծինփինն ասել է, որ Չինաստան-Եվրամիություն հարաբերությունները Պեկինը միշտ դիտարկում է ռազմավարական և երկարաժամկետ հեռանկարով, և Եվրոպան համարվում է Չինաստանի դիվանագիտության կարևոր ուղղություն և կարևոր գործընկեր։ Նա նաև Չինաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման հույս է հայտնել:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ Չինաստանն ու Եվրամիությունը խաղաղության և անվտանգության ընդհանուր հետաքրքրություն ունեն՝ հիմնված միջազգային օրենքի արդյունավետ գործարկման վրա, հատկապես շատ անհանգիստ իրավիճակների ֆոնին՝ լինի Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, թե Արևելյան Ասիայում։

Եվրահանձնաժողվի ղեկավարը նշել է, որ Եվրամիության և Չինաստանի առևտուրն օրական կազմում է 1 միլիարդ 300 միլիոն եվրո, միաժամանակ ուշադրություն հրավիրելով շուկայում ստեղծված անհավասարության վրա։

Վերջին հինգ տարվա մեջ սա Սի Ծինփինի առաջին այցն է Եվրոպա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG