Մատչելիության հղումներ

Չգիտեմ, թե «TRIPP»-ն ինչ է, ես դեռ ոչ մի բան չեմ հասկացել. Սերժ Սարգսյան

«Չգիտեմ, թե «TRIPP»-ն ինչ է մինչև վերջ ... ես հլա ոչ մի բան չեմ հասկացել, հասկացել եմ, որ ադրբեջացիները դրան անվանում են միջանցք, թուրքերը դրան անվանում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասն անվանում է միջանցք, իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք, կամ երաշխավոր, կամ խաչմերուկ: Բայց ինչպես հայտնի է՝ իրենց ասածները մի շաբաթ հետո կփոխվեն, 2 ամիս հետո բոլորովին հակառակը կլինի, իրենց ասածով մենք չենք կարող... »,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե արդյոք ռիսկեր տեսնում է այս ծրագրի հետ կապված, Սերժ Սարգսյանն ասաց, թե «երբ փաստաթուղթը տեսեն, թե ինչ կարգավիճակ ունի, այն ժամանակ կասի՝ ռիսկեր տեսնում է, թե ոչ»:

Երրորդ նախագահը նշեց, թե տնտեսական հարաբերությունները կարող են ինչ-որ չափով նպաստել խաղաղությանը, բայց խաղաղության երաշխիք երբեք չի կարող լինել, խաղաղության երաշխիք կարող են ունենալ այն կառույցները, որոնք դրա վրա ազդելու ունակություն ունեն,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձելով ընդդմիությունից հնչող քննադատություններին, պնդել էր, որ «TRIPP»-ը հարյուր միլիոնների ներդրումներ է բերելու Հայաստան. « TRIPP-ը ներդրումային խոշոր ծրագիր է, որը, իհարկե, անվտանգային խոշոր երաշխիքներ է բերելու իր հետ»,-ասել էր Փաշինյանը:

XS
SM
MD
LG