Մատչելիության հղումներ

Չերկասկիում ռազմական ուսումնավարժական բազայի վրա հարվածի հետևանքով «ուկրաինացի զինծառայողներ են զոհվել»


Չերկասկի շրջան, Ուկրաինա, արխիվ
Չերկասկի շրջան, Ուկրաինա, արխիվ

Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Միխայլո Դրապատին հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի Չերկասկի շրջանում գտնվող ռազմական ուսումնավարժական բազայի վրա մարտի 1-ին ռուսական հրթիռային հարվածի հետևանքով ուկրաինացի զինծառայողներ են զոհվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր տարածել, որտեղ «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով հարվածել էր Դնեպրոպետրովսկի մարզի զորավարժարանի վրա՝ պատճառելով տասնյակ զոհեր ու վիրավորներ։

«Յուրաքանչյուրն, ով այդ օրը որոշումներ է կայացրել, ու ովքեր ժամանակին չեն ընդունել դրանք, բոլորը պատասխանատվության կենթարկվեն: Մենք ականատես ենք լինում ժամանակավրեպ որոշումների։ Նրանք, ովքեր վտանգել են զինծառայողների կյանքը և անտեսել են անվտանգությունը, պատասխանատվության կենթարկվեն»,-ասել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG