Չեխիայի կառավարությունը հաստատել է F-16 կործանիչների համար ուկրաինացի օդաչուների պատրաստման ծրագիրը։ Այս մասին հայտնում է Չեխիայի պաշտպանության նախարարությունը։
Նախատեսվում է, որ այս տարի մինչև ութ ուկրաինացի օդաչու կվերպատրաստվի։
«Որպեսզի Ուկրաինան շարունակի արդյունավետորեն պաշտպանվել ռուսական ագրեսիայից, նրան անհրաժեշտ են ոչ միայն ռազմական տեխնիկա, այլև լավ վարժեցված զինված ուժեր, այդ թվում՝ Ռազմաօդային ուժեր։ Չեխիան գիտակցում է իր պատասխանատվությունը, և հարձակման ենթարկված Ուկրաինային հետագա աջակցությունը համապատասխանում է նրա ռազմավարական շահերին», - ասել է Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան։