Չեխիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ երեք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, հունվարի 29-ին հայտնել Է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։ Խոսքը երկիր մուտք գործելու արգելքի մասին է։
«Պատճառը նրանց անմիջական պատասխանատվությունն է անցյալ տարի Վրաստանում բողոքի ակցիաները դաժանորեն ճնշելու համար: Մենք չենք ցանկանում նրանց տեսնել Չեխիայում», - սոցցանցում գրել է Լիպավսկին։
Չեխական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ պատժամիջոցներ են սահմանվել պարեկային ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Վաժա Սիրաձեի, հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլիի և նրա տեղակալ Միրզա Կեզևաձեի նկատմամբ։
Այսպիսով, Չեխիան դարձել է ԵՄ-ում հինգերորդ երկիրը, որը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նկատմամբ: Ավելի վաղ սահմանափակումների մասին հայտարարել էին Էստոնիան, Լիտվան, Լատվիան և Գերմանիան: Բացի այդ, իշխող «Վրացական երազանք»-ի և ՆԳՆ ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից: