Ճապոնիայում արտահերթ ընտրություններ կկայանան։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի նորանշանակ վարչապետ Սանաի Տակաիչին՝ նշելով, որ խորհրդարանի լուծարման մասին որոշումը կհրապարակվի ուրբաթ՝ հունվարի 23-ին։
Ճապոնիայի վարչապետի խոսքով՝ արտահերթ ընտրություններն ամենայն հավանականությամբ կկայանան արդեն հաջորդ ամիս՝ փետրվարի 8-ին։ Ճապոնական կառավարության ղեկավարը նշել է՝ ինքը ցանկանում է նոր ընտրությունների միջոցով հստակեցնել ընտրողների վերաբերմունքը կառավարության տնտեսական բարեփոխումների ծրագրին։
«Մենք պատրաստվում ենք վերանայել նախկինում կիրառված տնտեսական ու հարկային քաղաքականությունը։ Իմ վարչակազմը վերջ է տալու անհամաչափ խիստ հարկային քաղաքականությանը»,- նշել է Տակաիչին։