Մատչելիության հղումներ

Ճապոնիայի նախկին վարչապետին սպանած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման


Ճապոնիա - Նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձի համար մեղադրվող Տեցույա Յամագամիին ոստիկաններն ուղեկցում են դատախազություն, Նառա, հուլիս, 2022թ.
Ճապոնիա - Նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձի համար մեղադրվող Տեցույա Յամագամիին ոստիկաններն ուղեկցում են դատախազություն, Նառա, հուլիս, 2022թ.

Տոկիոյի դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձի հեղինակ 45-ամյա Տեցույա Յամագամիին։

Սպանությունը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսին՝ Նառա քաղաքում կազմակերպված նախընտրական հանդիպման ընթացքում։

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության երկարամյա առաջնորդ Աբեն Ճապոնիայի ամենափորձառու պետական գործիչներից էր։ Նա երկրի պատմության մեջ ամենից երկար պաշտոնավարած վարչապետն էր։ Աբեն Ճապոնիայի կառավարությունը ղեկավարել էր 2012-ից 2020 թվականներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG