Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ «2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզել»:
Ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում. Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող կոնցեռնի մաս կազմող «Մեգա Թրեյդը» և Shisha World ընկերությունը, որն, ըստ լրատվամիջոցների, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբորորդուն է պատկանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ