Մատչելիության հղումներ

Բրիտանիայի վարչապետը սկանդալի ֆոնին պաշտոնանկ է արել ԱՄՆ-ում երկրի դեսպանին


Փիթեր Մանդելսոն, արխիվ
Փիթեր Մանդելսոն, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պաշտոնանկ է արել ԱՄՆ-ում երկրի դեսպան Փիթեր Մանդելսոնին՝ վերջինիս և մանկապղծության համար Միացյալ Նահանգներում մեղավոր ճանաչված, ապա բանտում ինքնասպան եղած Ջեֆրի Էփշթայնի հետ կապի վերաբերյալ նոր բացահայտումների ֆոնին։

Գաղտնազերծվել են էլեկտրոնային նամակներ, որոնք վկայում են, որ բրիտանացի դիվանագետն ու Էփշթայնը սերտ կապեր են ունեցել։

Մանդելսոնը, ով Թոնի Բլեյրի վարչապետության տարիներին Լեյբորիստական կուսակցության ամենաազդեցիկ դեմքերից էր, սկանդալի կենտրոնում հայտնվեց, երբ ԱՄՆ օրենսդիրները հրապարակեցին մի շարք աղմկահարույց փաստաթղթեր, այդ թվում՝ նամակ, որում նա Էփշթայնին անվանում է «իմ լավագույն ընկերը»։

Ըստ գաղտնազերծված նամակագրության՝ Մանդելսոնը 2008 թվականին նաև խորհուրդ էր տվել Էփշթայնին պայքարել վաղաժամկետ ազատ արձակման համար, երբ վերջինիս սպառնում էր 18 ամսվա ազատազրկում՝ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար։

Երեկ դեսպան Մանդելսոնը հայտարարել է, թե խորապես զղջում է Էփշթայնի հետ հանդիպումների և կապի համար:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG