Բրազիլիայի հարավային Պարանա նահանգում ուժեղ քամիներով և հորդառատ անձրևներով ուղեկցվող տորնադոն խլել է վեց մարդու կյանք, այսօր հայտնել է նահանգի կառավարությունը։
Ամենաշատը տուժել է Ռիո Բոնիտո դու Իգուասու քաղաքը, ճանապարհները փակվել են, էլեկտրահաղորդման գծերը վնասվել են։
Իշխանությունները հայտնել են, որ 437 մարդ վնասվածքներ է ստացել, իսկ մոտ 1000-ը տարհանվել է։ Հաղորդվում է, որ տուժել է նաև մոտակա Գուարապուավա քաղաքը։