Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Բունդեսթագը, քվեների աննշան տարբերությամբ մերժել է ընդդիմադիր քրիստոնյա դեմոկրատների հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում էր կտրուկ սահմանափակել ներգաղթի ծավալները, ինչպես նաև խստացնել արդեն իսկ երկրում գտնվող օտարերկրացիներին ներկայացվող պահանջները։
Նախագծով մասնավորաբար առաջարկվում էր վերացնել պետությունից նպաստ ստացող օտարերկրացիների՝ ընտանիքների հետ վերամիավորման իրավունքը։
Փաստաթղթի հեղինակներն ընդգծում էին, որ՝ «Գերմանիան1 միլիոն 800 հազար ուկրաինացի փախստականներին ընդունելուց հետո սպառել է օտարերկրացիների ինտեգրման բոլոր հնարավորությունները»։
Քրիստոնյա դեմոկրատներից բացի օրինագծին իրենց աջակցությունն էին հայտնել ծայրահեղ աջ «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցությունն, ինչպես նաև լիբերալ «Ազատ դեմոկրատներն» ու ձախակողմյան «Սարա Վագենկնեխտի դաշինքը»։