Բուլղարիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն, տեղեկացրել է նախագահ Ռումեն Ռադևը:
Երկրի առաջատար կուսակցությունները հրաժարվել են կառավարություն ձևավորել, իսկ նախորդ վարչակազմն անցած ամիս հրաժարական է տվել զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին:
Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում էին չհաստատել 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով նախատեսվում էր կտրուկ բարձրացնել շարքային քաղաքացիներից գանձվող հարկերի ծավալը։