Մատչելիության հղումներ

Արգելափակված ճանապարհներ Երևանում ու մարզերում. բերման ենթարկվածների թիվն անցել է 170-ը


Առավոտից ցուցարարները մոտ երեք տասնյակ փողոց են փակել Երևանում` Կենտրոնից մինչև Մյասնիկյան պողոտա ու Թբիլիսյան խճուղի:

Արգելափակել են նաև Երևանից դեպի Սևան, Արարատ ու Ապարան մայրուղիները, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը։ Ակցիաները, սակայն, երկար չէին տևում, ոստիկանությունն էր միջամտում՝ ոմանց ուժով էին հեռացնում, մյուսներին՝ բերման ենթարկում։

Երեկոյան ժամը 5-ի դրությամբ արդեն ավելի քան 170 ցուցարար էր բերման ենթարկվել: Այսօր ինը ժամում ավելի շատ մարդ բերման ենթարկվեց, քան անհնազանդության նախորդ 2 օրերը միասին։

Ըստ Ներքին գործերի նախարարության՝ ցուցարարները բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Ցուցարարներից մի քանիսը, սակայն, պնդում էին, թե ոստիկաններն ուժ են կիրառել իրենց ընկերներին բաժանմունք տանելիս։

«Տղաներին տարան բիրտ ուժ կիրառելով, մենք ուղղակի խաղաղ անհնազանդության փորձ էինք կատարում», - ասացին նրանք՝ հավելելով, որ բերման ենթարկման առիթ չի եղել։

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ մշտադիտարկում են ակցիաները. այսօր արդեն 2 դեպքի առնչությամբ ծառայողական քննություն են նշանակել։ Աշխատանքային օրվա վերջին հաղորդվեց՝ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG