Մատչելիության հղումներ

Բլինքենն ու Լամմին քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմում հյուսիսկորեական զորքերի մասնակցության հետևանքները


ԱՄՆ պետքարտուղարն ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը Կիևում, 11-ը սեպտեմբերի, 2024թ․
ԱՄՆ պետքարտուղարն ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը Կիևում, 11-ը սեպտեմբերի, 2024թ․

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը Բրյուսելում հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմիի հետ:

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ պետքարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմում հյուսիսկորեական զորքերի մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի որոշման հետևանքները:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարեց, որ հյուսիսկորեական զորքը Կուրսկի մարզում արդեն մասնակցում է Ուկրաինայի դեմ ռուսական բանակի ռազմական գործողություններին։ Պատելն ասաց, որ Միացյալ Նահանգները «ծայրաստիճան անհանգստացած է» այդ փաստով և շարունակում է դաշնակիցների հետ խորհրդակցությունները Ռուսաստանի այդ որոշման հետևանքները վերլուծելու համար։

Բլինքենը Լամմիի հետ հանդիպմանն ընդգծել է Ուկրաինայի անվտանգությանը շարունակական աջակցության կարևորությունը՝ պաշտպանելու երկիրը Ռուսաստանի ագրեսիայից:

Հանդիպումից հետո Լամին X-ում գրառում է արել՝ նշելով, որ հանդիպել է Բլինքենի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար հետ, խոսել համատեղ անվտանգության առաջնահերթություններից։

«Մենք ամեն ինչ անում ենք Կրեմլին կաշկանդելու և Վլադիմիր Պուտինի անօրինական ներխուժման դեմ Ուկրաինային աջակցելու համար», - գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG