Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այս տարի 300 մլն դոլարով հարստացել է, Bloomberg-ի տվյալներով՝ նրա կարողությունը հասել է ռեկորդային մակարդակի:
Ռուսամետ համարվող Իվանիշվիլիի կարողությունը ներկայումս գնահատվում է 7,8 մլրդ դոլար: Դեկտեմբերի վերջին Bloomberg-ը նշել էր 7,55 միլիարդ թիվը։
Եթե վերցնենք տարվա դինամիկան, ապա Իվանիշվիլիի ակտիվներն աճել են 1,5 միլիարդով, գրում է Эхокавказа-ն:
Այժմ Իվանիշվիլին 500 միլիարդատերերի ցանկում, որ կազմում է Bloomberg-ը, զբաղեցնում է 399-րդ տեղը:
Ինչ վերաբերում Է Forbes-ի վարկանիշին, ապա նա Իվանիշվիլիի վերաբերյալ տվյալները չի փոխել արդեն մի քանի տարի՝ նախկինի պես ակտիվները գնահատելով 4,9 մլրդ դոլար: