Մատչելիության հղումներ

Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, կա առնվազն 2 զոհ


ՄԱԿ-ի ամբիոնից Իսրայելի վարչապետի ելույթից հետո իսրայելական կողմը հարվածել է Բեյրութին, կա առնվազն 2 զոհ, 76 վիրավոր։

Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանից ծխի մեծ ամպ է բարձրանում։ Իսրայելը հայտարարում է, թե թիրախավորել է «Հեզբոլա»-ի կենտրոնակայանը։

«Քիչ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը ճշգրիտ հարված են հասցրել «Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպության կենտրոնական շտաբին: «Հեզբոլա»-ի կենտրոնական շտաբը միտումնավոր կառուցվել է Բեյրութում գտնվող Դահիեի սրտում գտնվող բնակելի շենքերի տակ՝ որպես լիբանանցիներին կենդանի վահան օգտագործելու «Հեզբոլա»-ի ռազմավարության մաս», - հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին:

«Ազդակի» խմբագիր Շահան Գանտահարյանը Բեյրութից «Ազատությանը» հայտնեց. - «Հզոր պայթյուններ որոտացին, բարձրացավ, որ օդային հարձկում է Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող «Հեզբոլա»-ի կենտրոնատեղիին: Հսկա փլուզումներ, ցնցվեց ամբողջ քաղաքը»:

Գանտահարյանի փոխանցմամբ՝ քաղաքի բնակչությանը ապաստարաններում պատսպարվելու կոչեր չեն հնչել:

Այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից զգուշացրել էր՝ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված իրանամետ խմբավորմանը՝ չկա աշխարհի որևէ տեղ, ուր Իսրայելի ձեռքերը չհասնեն:

«Եթե հարձակվեք մեզ վրա, պատասխան կստանաք», - ասել էր Նեթանյահուն։

Իսրայելի հարվածներից Լիբանանում արդեն ավելի քան 700 մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG