Մատչելիության հղումներ

«Որքա՞ն սպասենք». բեռնատարների վարորդները կրկին ակցիա են անում


Բեռնատարների վարորդներն այսօր կրկին կառավարության առջև են: Պատրաստվում են նամակ հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

Նրանք պահանջում են, որ գործադիրը բանակցի ռուսական կողմի հետ, որ միգրացիոն օրենքների խստացումը ուղևորա- և բեռնափոխադրողների վրա չտարածվի:

Նախկին 180 օրվա փոխարեն այս վարորդներն արդեն 90 օր կարող են մնալ ՌԴ-ում, խախտում անողները տուգանվում են, ձերբակալվում հետո արտաքսվում՝ 3-5 տարվա մուտքարգելքով:

Նախորդ շաբաթ էկոնոմիմայի նախարար Գևորգ Պապոյանն էր մոտեցել նրանց ու ասել, որ տեղյակ են, զբաղվում են: Վարորդներն ասում են՝ դեպորտի թղթեր ստացած իրենց գործընկերների թիվն աճում է, որքա՞ն սպասեն:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG