Մատչելիության հղումներ

Բեռլինը կոչ է անում կոշտացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները


«Եվրոպան պետք է դուրս գա իր «կոմֆորտ գոտուց» և շատ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ», - այսօր Բեռլինում նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կառավարության աշխատակազմի ղեկավար Տորստեն Ֆրայը։

Նրա խոսքով՝ «այդ պատժամիջոցները պետք է խախտեն ստեղծված ստատուս-քվոն և իրական վնաս հասցնեն Ռուսաստանին»։

Ֆրայի պնդմամբ՝ ԵՄ պետք է լրջորեն քննարկի ռուսական գազի և ուրանի ներկրման ամբողջական արգելքի, ինչպես նաև Մոսկվային պատկանող սառեցված ակտիվների բռնագանձման մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG